Ուկրաինայի մարտական կորուստները նախորդ 100-200-ի համեմատ նվազել են՝ հասնելով օրական մինչև 30 զոհի, Wall Street Journal-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ ինքը միշտ գիտի ճշգրիտ թվերը, քանի որ նա ապրում է դրանով «ամեն օր»: Ստուգելով իր հեռախոսը՝ զինվորականների կողմից իրեն տրամադրված վերջին տվյալները նայելու համար՝ Զելենսկին ասել է, որ մարտերի գագաթնակետին՝ մայիս և հունիս ամիսներին, Ուկրաինան օրական կորցնում էր 100-200 զինվոր, մինչդեռ այժմ օրական մոտ 30 զինվոր է սպանվում և մոտ 250֊ը՝ վիրավորվում։

Ուկրաինայի նախագահը, վկայակոչելով ռազմական քաղաքականությունը, հրաժարվել է բացահայտել երկրի ընդհանուր ռազմական կորուստները ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր, սակայն պնդում է, որ այդ թիվը մի քանի անգամ ցածր է Ռուսաստանի հայտնած տվյալներից։