Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենիսկին քննադատել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնում Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հեղինակավոր կառույցի՝ նախօրեին հրապարակված զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի ԶՈւ-ն խախտում է միջազգային իրավունքը և երկրի քաղաքացիական հաստատություններն ու թաղամասերն օգտագործում է ռազմական նպատակներով:
Զելենսկին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, թե Amnesty International-ը «փորձում է համաներում շնորհել երկիր-ահաբեկչին և ագրեսորի մեղքը բարդել զոհի վրա»: