Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական Սու-24 ինքնաթիռները վերազինվել են միջուկային զենք կրելու համար:
«Նրանք պետք է հասկանան, որ եթե սրեն իրավիճակը, ոչ մի ուղղաթիռ, ինքնաթիռ նրանց չի փրկելու:
Մենք այն ժամանակ Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հայտարարեցինք, որ վերազինելու ենք նաև բելառուսական Սու-24 ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան միջուկային զենք կրել:
Ի՞նչ է, կարծում եք՝ Պուտինի հետ «ջո՞ւր ենք ծեծում: Ամեն ինչ պատրաստ է»,-հայտարարել է Լուկաշենկոն: