Ամերիկացի փորձագետները չէին սպասում, որ Ռուսաստանի տնտեսությունն այդքան կդիմադրի արտաքին քաղաքականության լայնածավալ մարտահրավերներին։ Այս մասին գրում է Business Insider-ի սյունակագիր Ջորջ Գլովերը։
Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան վերլուծաբանները վստահ էին, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված բազմաթիվ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում։
«Սակայն Ռուսաստանի տնտեսությունը ցուցաբերեց հսկայական տոկունություն»,- նշվում է հոդվածում։
Գլովերը հիշեցրել է, որ Ռուսաստանի ֆինանսական կողմն այժմ ուժեղանում է նավթի արտահանման, ներքին մեծ պահանջարկի և գործազրկության դեմ պայքարի ծրագրի շնորհիվ։ Կառավարության միջոցառումների շնորհիվ երկրում աճում է արտադրության և սպասարկման ոլորտը։