Միլանի «Ինտեր»-ը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կկայանա Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի Սուպերգավաթում «Ինտեր»-ը կմրցի «Միլան»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 18-ին:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կորոշվի Իտալիայի նոր Սուպերգավաթակիրը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ինտեր»-ի կազմում Սաուդյան Արաբիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր»-ը Իտալիայի գործող սուպերգավաթակիրն է: