ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ջրհեղեղների և փոթորիկների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 20-ի, այս մասին հայտնում է Reuters-ը։
2022 թվականի դեկտեմբերի 26-ից նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, մինչդեռ տասնյակ հազարավոր բնակիչներ դեռ տարհանվում են, ասել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:
Հունվարի 19-ին նախատեսվում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի այցը նահանգ՝ հանդիպելու փրկարարների հետ և «գնահատելու, թե ինչ լրացուցիչ դաշնային աջակցություն է անհրաժեշտ» բնական աղետների պատճառով։
Ավելի վաղ Բայդենը փոթորկի պատճառով Կալիֆորնիայում արտակարգ դրություն էր հայտարարել։