Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է, որ Կիևը միջուկային զենք ձեռք բերելու «փորձեր է արել»։
«Մինչ հատուկ ռազմական գործողության մեկնարկը բանակցություններ էին ընթանում Ուկրաինային զենք և տեխնիկա մատակարարելու շուրջ, մենք հիշում ենք Կիևի ռեժիմի՝ միջուկային զենք ստանալու փորձերը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Գոստինի Դվորում հանդես է գալիս Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձով: Սահմանադրության համաձայն՝ նա դա պետք է աներ դեռ 2022 թվականին, սակայն ելույթը հետաձգվեց փետրվարի 21-ին՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկի տարեդարձին մոտ (փետրվարի 24):
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը կկենտրոնանա հատուկ գործողությունների, տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։