Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի բամբակամանվածքային արտադրամասում:

Հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։ Մոտ 15 քմ տարածքում մասամբ այրվել է կուտակած բամբակ (մոտ 300 կգ)։