Ս. թ. մարտի 3-ին ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ' փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափը:
Հանդիպման սկզբին Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մշտադիտարկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և Պլատֆորմի հետագա անելիքները:
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Պլատֆորմի անդամների կողմից առաջնահերթ դիտարկվող թեմատիկ ոլորտների շուրջ:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցությունը Պլատֆորմի և կառավարության համար առաջնահերթ թեմատիկ ոլորտներով կազմակերպելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։