Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կալանավորված Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է։ Այն թողնում է համագործակցությունից ու հանձնվելուց հրաժարվող անձի նկատմամբ հավելյալ ճնշում կիրառելու տպավորություն։
Այդ տպավորությունը կարող է փարատվել միայն այն դեպքում, եթե հանրությանը ներկայացվի թե՛ մեղքը և թե՛ խափանման միջոց կալանքը հիմնավորող օբյեկտիվ ապացույցների համոզիչ համակցություն»։