Թուրքիայում վթար է տեղի ունեցել։ Քիմիական նյութեր տեղափոխող ավտոմեքենան բախվել է բեռնատար մեքենայի, երկու վարորդն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է İhlas լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Էրզինջան-Սվաս ավտոմայրուղու վրա։

Սկսվել է հետաքննություն։