Իրանում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, ոստիկաններ են սպանվել հինգշաբթի երեկոյան Ռասքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, գրում է IRNA-ն։
Սիստան և Բելուջեստան նահանգի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին ուրբաթ օրը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ առնվազն 11 իրանցի ոստիկան է սպանվել։
Ըստ Սիստան և Բելուջիստանի ոստիկանության կայքի՝ այս հարձակման հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի ահաբեկիչներ, վիրավորվել ու սպանվել են նաև մի քանի ոստիկաններ։
Ռասքը Սիստան և Բելուջիստանի գավառներից է, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում։