Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։

«Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Տարեկան 9,6 մլն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում:

Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է դեսպանը։