Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Նախագիծն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստում։ Գյուրջինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու հարցում։