ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Հայաստանի նոր զիջումների մասին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միլլերը։