Շաբաթ օրը թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է 18 մարդ. հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհի և 22 վիրավորի մասին:
Ըստ թուրքական ոստիկանության տվյալների' 2 ականապատ մեքենաները պայթել էին քաղաքապետարանի և փոստի շինությունների մոտ:
Զոհվածներից 14-ը թուրքեր են: Փլատակների տակ, հավանաբար, դեռևս մարդիկ են գտնվում:
Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պայթյունները, հնարավոր է, սադրանք են եղել: