Ըստ թերթի տեղեկությունների' «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Կան կալանավորվածներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են ձվերի գողության մասին տեղեկությունը:
Պարզվում է' այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ.Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում' հավկիթների գողության մասին: Ֆաբրիկայի աշխատակիցները, ինչպես նշում է թերթը, ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ: Այս գործով կալանավորված 5 է անձ, որոնցից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 13.06.2013թ. համարում: