ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Սիրիայի ապստամբներին զենքի որոշ տեսակներ մատակարարելու առաջարկին: Այս մասին հունիսի 13-ին հայտնել է Reuters-ը' հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Սիրիացի ապստամբներին անմիջականորեն ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին հայտնել էին Սպիտակ տանը այս հինգշաբթի օրը: Պաշտոնական մակարդակում ռազմական օգնության մանրամասները չեն հայտնել, ինչպես նաև տեղեկություններ չկան, թե ներառելու է արդյոք այդ օգնությունը օդային սպառազինություն: Վաշինգտոնն արդեն մի քանի ամիս է' Սիրիայի ապստամբներին մատակարարում է ոչ ռազմական սպառազինություններ, ինչպես նաև՝ մթերային և դեղորայքային օգնություն, սակայն անմիջականորեն զենք մատակարարելու ապստամբների խնդրանքը նախկինում չէր բավարարվում:
Սիրիական ընդդիմությանը մեծամասշտաբ ռազմական օգնություն տրամադրելու որոշումը բարձրաձայնվել էր զուգահեռաբար այն բանի, որ ԱՄՆ-ն հայտարարեց, թե ինքը Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից ապստամբների դեմ քիմիական զենք կիրառելու ապացույցներ ունի:
Ամերիկյան իշխանությունների խոսքերով' քիմիական զենքը, ներառյալ' նյարդապարալիզացնող զարին գազ, Սիրիայի իշխանությունների կողմից վերջին ամիսների ընթացքում կիրառվել է մի քանի անգամ, ինչը հանգեցրել է 100-150 մարդկային զոհերի:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռևս 2012թ. ամռանը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից քիմիական զենքի օգտագործումը կդառնա այն «կարմր գիծ»-ը, որը կարող է ճանապարհ բացել սիրիական հակամարտությանը օտարեկրյա անմիջական միջամտության համար։