Պակիստանում կանանց տեղափոխող ավտոբուսում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 11 ուսանողուհի, ևս 20-ը վիրավոր է: Միջադեպը տեղի էր ունեցել Բելուջիսթան նահանգի Քվեթա քաղաքում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը' հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: