Երեքշաբթի օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում' խորհրդարանի շենքի մոտ, պայթել է մահապարտ ահաբեկիչը: Ինչպես հայտնում է Press TV-ն, կան զոհեր:

Մահապարտը պայթեցրել է իրեն' հետևելով մեքենային, որում գտնվում էր խորհրդարանի պատգամավոր Մուհամմադ Մոհաքիքը: Պատգամավորն ու ևս 2 մարդ տեղում մահացել են:

Այսօր Քաբուլի մերձակայքում ՆԱՏՕ-ի զինվորականները անվտանգության նկատմամբ վերահսկողությունը հանձնելու են աֆղանական իշխանություններին: