ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ հուլիսի 12-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 26 քաղաքացի, ընդունելության էին եկել 26-ը: Խմելու և ոռոգման ջրի հարցերով դիմել էին 2 քաղաքացի, շենք-շինությունների հարցով՝ 2-ը, անվճար բուժօգնության խնդրանքով՝ նույնպես 2-ը:

Իսկ 20 քաղաքացի դիմել էր դրամական օժանդակության խնդրանքով. խնդրանքը բավարարվեց:

Այլ հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին: