ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանում բռնությունների ու անարգանքի ենթարկվող հայ ազատամարտիկ վարորդի:
Դեսպանատան առջև իրականացվում է ստորագրահավաք, որն արդեն իսկ հանձնվել է դեսպանատուն։ Ստորագրահավաքով քաղաքացիները պահանջում են Ռուսաստանից արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացու նկատմամբ։