Ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 23-ին տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամրիխանյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն է, ով ըստ տեղեկությունների, Ղափանցյան փողոցի իր տան հյուրասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Сайга М/К տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել է իր կրծքավանդակին:
Մանրամասները՝ այստեղ։