Հետաքրիր դիտարկում կար news.am-ում, որտեղ լրագրողը փորձել է վերլուծել հայաստանյան սննդամթերքների գները Գերմանիայում և Ռուսաստանում գործող գների համեմատությամբ: Պարզվում է, որ Գերմանիայի խանութներում բարձրորակ հացը, օրինակ, կարելի է գնել 1,5 եվրոյով. ընդ որում, նրա քաշը համապատասխանում է անվանականին, իսկ որակը' ստանդարտին: Մեզ մոտ հացի կիլոգրամն արժե 0,9 եվրո, սակայն փաստացի քաշը նշվածին հազիվ թե համապատասխանի:Բեռլինյան սուպերմարկետներում տավարի թարմ միսն առաջարկվում է 8,0-8,5 եվրոյով, սառեցվածը' 7,5 եվրոյով' կիլոգրամի դիմաց: Մեր երկրում այն ավելի էժան է' միջինը 4,9 եվրո, սակայն որակի եւ քաշի մասին դարձյալ դժվար է խոսել:Հավի միսն «այնտեղ» հնարավոր է ձեռք բերել 2,8 եվրոյով, մեզ մեզ մոտ' 3,1 եվրոյով: Բրինձը բեռլինյան խանութներում արժե 1,8 եվրո, մեզ մոտ' 1,6 եվրո: Հայտնի է, որ Ռուսաստանում կյանքը նույնպես «էժան» չէ: Ռուսաստանյան քաղաքներում վաճառվում է այպես կոչված «սոցիալական հաց»' 20 ռուբլի հաստատուն գնով, իսկ մեզանում «սովարական» հացը համարժեքով կազմում է 39 ռուսական ռուբլի:
Հետաքրքիր համեմատություն է: Պարզվում է, որ հայ սպառողը, որի գրպանի պարունակությունը որևէ աղերս գերմանականի կամ ռուսականի հետ չունի, վճարում է նույն գումարը կենսաապահովման նվազագույն զամբյուղի համար, ինչ գերմանացին կամ ռուսը: Սա այն դեպքում, որ շատ սննդամթերքների ինքնարժեքը Հայասատանում անհամեմատ ցածր է' համեմատած վերոնշյալ երկրների հետ: Մինչդեռ ներկայացված թվերը կառավարության մոտ խորը մտահոգություն և սոցիալական նվազագույն զամբյուղի արժեքը ավելացնելու մղում պետք է առաջացնեն...
Վարուժան Բաբաջանյան