Shamshyan.com- Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում պարզվել է երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 3 և վիրավոր 13 անձանց ինքնությունները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Լարիսա Հախվերդյանը, 32-ամյա Վանուշ Ղազարյանը, Արմինե Ղազարյանը, ովքեր մահացել էին: Իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ՝ 53-ամյա Լուսյա Բաղդասարյանը, 42-ամյա Հրանտ Սուքիասյանը, 13-ամյա Դիանա Սուքիասյանը, 11-ամյա Արգիշտ Սուքիասյանը, 62-ամյա Լարիսա Բաբայանը, 10-ամյա Հայկուհի Գոռոյանը, 12-ամյա Հարություն Գոռոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 24-ամյա Լիաննա Բախոյանը, 30-ամյա Արթուր Ազիզյանը, 3-ամյա Վաչագան Ազիզյանը, 5-ամյա Ջուլյա Ազիզյանը, 4-ամյա Լուիզա Սուքիասյանը տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Պարզվել է նաև, որ Ford Transit-ը վարել է Ակունք գյուղի բնակիչ՝ 45-ամյա Սարգիս Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Վ. և Ա. Ղազարյանները ամուսիններ են:

Մանրամասները` այստեղ: