Հարավային Կորեան ուրբաթ արգելել է ձկնամթերքի ներմուծումը Ճապոնիայից՝ զգուշանալով «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած միջադեպերի ազդեցությունից: Կորեայի այս քայլը ևս մեկ հանգամանք է, որը կարող է թուլացնել Տոկիոյի կողմից 2020-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հավանականությունը, հայտնում է The Telegraph-ը:

Ռուսաստանում անցկացվող համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելուց ժամեր անց Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն ժամանել է Արգենտինա՝ աջակցելու Ճապոնիային նախքան Օլիմպիական հանձնաժողովի որոշում կայացնելը, թե որ երկիրն է հյուրընկալելու Ամառային Օլիմպիական խաղերը: Մինչդեռ Սեուլը արգելել է 50 ներմուծվող ապրանքների ներկրումը Ճապոնիայի 8 նահանգներից, որոնց թվում է նաև Ֆուկուսիման:

Չինաստանը դեռևս 2011- մարտից արգելել էր կաթնամթերքի, բանջարեղենի և ծովամթերքի ներմուծումը Ճապոնիայի 5 նահանգներից, ներառյալ Ֆուկուսիման: