PanARMENIAN.Net Անցած գիշեր թուրքական Հաթայ գավառի Անթաքյա շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության դեմ, գրում է Hürriyet-ը:
Ակցիայի ժամանակ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումներ են եղել: Բախումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել:


Մայիսի վերջից Թուրքիայում մոտ երեք շաբաթ տևողությամբ բողոքի ցույցեր անցան, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ էին կրում:Անկարգություների հետևանքովմոտ 4 հազար ցուցարարներտարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, 5-ը՝ զոհվեցին, 4,9 հազարը՝ ձերբակալվեցին: