Tert.am Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում ռումբի մասին ահազանգ է ստացվել։ Հեռուստաընկերության աշխատակիցները տարհանվել են շենքից և հեռարձակումը շարունակել այլ տաղավարից, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Սակրավորները, սակայն, շենքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։

 

Դրանից հետո հեռուստաընկերության աշխատակիցները վերադարձել են աշխատավայր։

 

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան չի բացառել, որ պայթուցիկ սարքի մասին հաղորդումը նպատակաուղղված է եղել։ Նա նշել է, որ չնայած այդ հանգամանքին՝ հեռուստաընկերությունը չի ընդհատել աշխատանքը։