Irates.am Սիրիայի ընդդիմությունը խնդրում է բնակեցված տարածքներում արգելել բալիստիկ հրթիռների և օդային թռիչքների գործածումը:


Սիրիայի Ազգային կոալիցիան դիմել է միջազգային հանրությանը' հորդորելով «կանգնեցնել արշավը' ուղղված բնակավայրերի դեմ և վերջ դնել Սիրիայի ժողովրդի տառապանքներին»:


Ապստամբները կարծում են, որ կառավարությունը պետք է բոլոր բնակավայրերից դուրս բերի բանակն ու հրետանին և դադարեցնի ռմբակոծությունը քաղաքներում և գյուղերում:


Վերջիններս, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, դեռևս չեն մեկնաբանել ռուս-ամերիկյան համաձայնագիրը' Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Ավելի վաղ, Սիրիայի Ազգային Կոալիցիայի գլխավոր ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսը ողջունել է ձեռք բերված համաձայնությունը, որը կչեզոքացնի ռազմական սպառնալիքի նկատմամբ վախը: