irakan.info «Տոմսկ» ատոմային սուզանավի հրդեհն ամբողջովին մարվել է, հաղորդվում է Միավորված նավաշինական ձեռնարկության կայքում: Նավակում կատարվում է միջկորպուսային տարածքի ողողում` հրդեհի նոր օջախների բռնկումը կանխելու նպատակով:

 

Մարման ընթացքում, որին մասնակցել է 15 հրշեջային հաշվարկ, ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նավակը լողացող նավահանգստում է, այնտեղ զինամթերք չկա:

 

Շարժիչի երկու ռեակտորներն էլ հանգցվել են եւ գտնվում են անվտանգ վիճակում: Ըստ նախնական տվյալների` «Տոմսկ» ատոմային սուզանավի հրդեհը սկսվել էր վերանորոգելիս` եռակցման աշխատանքների ժամանակ: