168.am Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիի բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղի սպառնալիքի մասին: ԱԻՆ-ը մի շարք շրջաններում սկսել է բնակչության տարհանումը: Այս մասին հայտարարել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Քաղաքում բարձրախոսներով ազդարարում են, որ Սոչի գետը դուրս է եկել ափերից: Գետում ջրի մակարդակը հասել է վտանգավոր նշաձողի:

 

Հրշեջ մեքենանները Սոչիի կենտրոնական փողոցներում զբաղված են ջրահեռացման աշխատանքներով: ՌԴ ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչ Իրինա Գոգոլևան հայտարարել է, որ բնակիչների համար դեռ անմիջական վտանգ չկա: