Հարավային Կորեան իր երկրի զինված ուժերի 65-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ ռազմական շքերթ է կազմակերպել' ցուցադրելով հեռահար գործածության իր նորագույն հրթիռային համակարգերը. գրում է Deutsche Welle-ն:

 

Սեուլից հարավ գտնվող Սոնամ քաղաքի ավիաբազայում կազմակերպված ռազմական շքերթին մասնակցել է 11 հազար զինծառայող, ինչպես նաև ցուցադրվել է 190 տեսակ ցամաքային ռազմատեխնիկա և 120 ինքնաթիռ:

 

Հարավային Կորեայի ՊՆ-ից հայտնել են, որ այս շքերթը 2013-ից ի վեր ամենածախսատարն է եղել: Բացի այդ, միջոցառումներին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը և շտաբերի ղեկավարների ամերիկյան Միավորված կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին, ով պաշտոնական այցով գտնվում է Սեուլում: