ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկին կոչ է արել Ռուսաստանին վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման փաստը. ասված է դաշինքի ղեկավարի կողմից արված հայտարարության մեջ, տեղեկացնոմ է РИА Новости-ն:

 

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը բավականին հստակ է: ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում»,-ասված է Ռասմուսենի հայտարարության մեջ:

 

Ռասմուսենը նաև նշել է, որ ՌԴ կողմից սահմանների խախտման հարցում ցուցաբերվող ակտիվությունը անհանգստություն է առաջ բերում: Նրա կարծիքով' այդ գործընթացը չի նպաստում հակամարտության' խաղաղ ճանապարհով կարգավորմանը և հակասում է Մոսկվայի ստանձնած պարտավորություններին:

 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նախկինում ևս իր անհանգստությունն էր հայտնել վրաց-օսական սահմանին Ռուսաստանի կողմից տեղադրված փշալարերի կապակցությամբ: