Եմենի մայրաքաղաքում սպանվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նրա վրա հարձակվել են, երբ դուրս է եկել խանութից: 2 հոգի փորձել են նրան բռնի նստեցնել ավտոմեքենան, բայց նա դիմադրել է եւ սպանվել:

 

Մեկ այլ վարկածի համաձայն՝ դեսպանատան աշխատակիցը սպանվել է՝ Գերմանիայի դեսպանի առեւանգման փորձի ժամանակ: Ըստ այդ վարկածի՝ սպանվածը եղել է դեսպանի թիկնապահը ու փորձել է նրան պաշտպանել: 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»