Ավստրալիական «Walk free foundation» իրավապաշտպան կազմակերպության կողմից առաջին անգամ պատրաստվել է ժամանակակից ստրկության վերաբերյալ վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառված է աշխարհի 162 պետություն: Ընդհանուր առմամբ հաշվվել է ստրկական պայմաններում ապրող 29.8 մլն մարդ: Նրանց գրեթե կեսը' 14 միլիոնը, ապրում է Հնդկաստանում: Գրում է Ermenihaber-ը:

 

Նշյալ վարկանիշային աղյուսակում Թուրքիան զբաղեցնում է 90-րդ տեղը' 110-130 հազար մարդու ստրկության ինդեքսով: Ավելի բարձր ինդեքսներով աչքի են ընկնում Հնդկաստանը, Պակիստանը, Նեպալը, Մոլդովան, Հայիթին: Առաջին տեղում Մավրիտանիան է, որտեղ ստրուկ է բնակչության 4 տոկոսը: Ստրկությունից անհամեմատ ավելի ազատ երկրների տասնյակում են հայտնվել Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան: