Վորոնեժի միջազգային օդանավակայանը ուժեղ մառախուղի պատճառով փակվել է։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են,որ եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից ուղևորված ինքնաթիռին թույլ չեն տվել նախատեսված ժամանակին վայրէջք կատարել։ Ինքնաթիռը «Զվարթնոցից» ուղևորվել է ժամը 8:30-ին։
Դեպքի պատճառով հետաձգվել են նաև Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ նախատեսված չվերթները:
ТЕSADASHT.am-ը կապ է հաստատել Վորոնեժի օդանավակայանի հետ: Այնտեղից հայտնել են, որ Երևան-Վորոնեժ չվերթը նախատեսված է եղել մեկնարկել ժամ 8:00-ին, իսկ Վորոնեժում վայրէջքը`10:00-ին։ Բայց չվերթը մեկնարկել է 8:30-ին և եղանակային վատ պայմանների պատճառով այն դեռևս վայրէջք չի կատարել։
Ավելի վաղ օդանավակայանից հույս էին հայտնել, որ վայրէջքը տեղի կունենա 11:00-ին։