Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նուրույթունները.
Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ էր ստեղծվել: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հրավիրած միջոցառման ընթացքում պայթուցիչներ են նետվել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները մասնակիցներին չեն թողնում շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ բենզինով լի շշեր են պայթեցրել, ոստիկանները թույլ չեն տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Ոստիկանների, Շանթ Հարությունյանի և իր համախոհների միջև քաշքշուկ է սկսվել, նրանք ծեծում են միմյանց: Տեղի ունեցած դեպքերի հետևանքով կտրող-ծակող գործիքով տուժել է մեկ ոստիկան:Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր դիմակներով երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր' Շանթ Հարությունյանի գլխավորությամբ:
***
Վերը նշված դեպքերի առիթով պաշտոնական հայտարարությունէ տարածել ոստիկանությունը:
«Արդեն քանի օր է' Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին' ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից' հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով' սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան:
Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ:
Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
***
Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի և դրա ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների մասին Mediamall.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հարցին, թե ինչպես կգնահատի երևույթը Էդուարդ Շարմազանովը, վերջինը պատասխանեց. «Հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը: Իսկ հայ ոստիկանի դանակահարությունը խստագույն դատապարտելի արարք է»:
Աղբյուր՝
***
Այսօր 37 համարի երթուղայինի վարորդը ծխում էր, երբ ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա և մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա: Կինը փորձեց կամերաս կոտրել, հետո սկսեց խփել ինձ: Վարորդն էլ փորձում էր ստիպել ինձ, որ իջնեի մեքենայից: Վերջում էլ սպառնացին, թե կիմանան որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ:
***
Վերը նշված տեսանյութի հետ կապված' Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին, սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն, տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ, երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:
***
ԱԺ պատգմավոր Սամվել Ալեքսանյանն ու ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը միասին քայլում էին Մաշտոցի պողոտայում։
Նրանց մոտեցան լրագրողների, որպեսզի կարծիք հարցնեն քիչ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, սակայն Սամվել Ալեքսանյանը ասաց, որ իրենց չնկարեն. «Հենա, սաղ ընդեղ են, իրանց նկարեք»։
Իսկ Ռուբեն Հայրապետյանը հավելեց, որ եթե բան ունեն ասելու, ավելի մոտանան իրենց։
Լրագրողներից մեկը պատասխանեց, որ վախենում է մոտենալ, քանի որ վերջինս «մի քանի հոգու գլուխ է կերել», ինչին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Վախկոտ լակոտ ես, էլի»։
***
Այսօր Գոշավանքում աղոթքի և թողության արարողության են ներկա եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանցից յուրաքանչյուրը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թողության խնդրանքը ձեւակերպել են այսպես. «Ներիր եւ ինձ, ավազակիս»:
***
Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Վորոնեժի միջազգային օդանավակայանը ուժեղ մառախուղի պատճառով փակվել է։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել են,որ եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից ուղևորված ինքնաթիռին թույլ չի տրվել նախատեսված ժամանակին վայրէջք կատարել։ Ինքնաթիռը «Զվարթնոցից» ուղևորվել է ժամը 8:30-ին, ըստ չվացուցակի պետք է վայրեջք կատարեր 10.00-ին, սակայն 11.00-ի դրությամբ դեռ ինքնաթիռը վայրեջք չէր կատարել:
MediaMall.am-ը կապ հաստատեց Երևան-Վորոնեժ չվերթն իրականացնող «Պալյոտ» ընկերության ղեկավար Տիգրան Խաչատրյանի հետ՝ ճշտելու համար ինքնաթիռի և ուղևորների հետագա ճակատագիրը: Պարոն Խաչատրյանը նշեց, որ չվերթի երթուղին փոխվել է եղանակային վատ պայմանների պատճառով և ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում: Թե երբ այնտեղից ինքնաթիռը կուղևորվի Վորոնեժ՝ ընկերության ներկայացուցիչը դժվարացավ նշել:
***
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում:
Հիվանդներից մեկը վաղ առավոտյան ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից ու մահացել: Պարզվել է, որ նա 59 տարեկան է, անունը՝ Սիլվարդը: Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:
***
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում' ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն, վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1980 թ. ծնված Տիգրան Ս.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածք' սալջարդի տեսքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:
***
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
***
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, եվ վերջերս հրադադարի հաճախակի խախտումների վրա' ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը: Կողմերը քննարկել են նաեվ հայաստան-Ադրբեջան նախագահների հնարավոր հանդիպումը:
***
Ամեն տարի այս օրը Հայաստանի Զինված ուժերում հանդիսավորությամբ նշում են հետախույզի օրը: Հայկական հետախուզական վարչությունը 21 տարեկան է: Ցանկացած հաջողված ռազմական գործողության հիմքում հետախույզի ճշգրիտ դիտարկումներն են. հայկական հետախուզության անցյալի ու ներկայի խնդիրներին անդրադարձել են Հատուկ նշանակության խմբի անդամները: Նրանք բարձր են գնահատել հայ հետախույզների աշխատանքն ու նշել են, որ հայկական կողմը խիստ պատասխաններ է տալիս ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական գործողություններին:
***
Ոչ միայն պատասխանում ենք ադրբեջանական դիվերսիոն գործղություններին, այլ պայքարում ենք աղետների ռիսկերի նվազեցման համար: Արտակարգ քննարկում արտակարգ իրավիճակների դեմ պայքարող գերատեսչությունների մասնակցությամբ: Հայաստանն աշխարհով մեկ ճանաչված է աղետների ռիսկերի նվազեցման իր ծրագերով: Այսօր աղետների ռիսկերի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողովով տարածաշրջանի մասնագետները գնահատել են ռիսկերն ու ուսումնասիրել միջազգային փորձը: Իսկ հրդեհների թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության զգնությունը: Չնայած որ Հայաստանում հրդեհների պատճառած վնասի չափն այս տարվա 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Նախորդ տարի այդ աղետի զոհ է դարձել 11 մարդ, այս տարի' 8-ը: Իսկ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները նախորդ տարվա համեմատ կիսով չափ աճել են: Սեպտեմբերն ու ամռան ամիսները համարվել են հրդեհաշատ,-նշել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
***
Հայաստանի ներքաղաքական կյանքը հանգած է, ավելին' խորը ճգնաժամի մեջ է. Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի գնահատականն է: Այս պայմաններում, արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսսինգի ենթարկում քաղաքական համակարգը:
Անդրադառնալով Մաքսային միությանը, Դավիթ Հակոբյանը նշել է, որ այն քողարկող բառակապակցություն է ու դրա տակ թաքնված է պանամերիկյան նվաճողական քաղաքականությունը կանգնեցնելու մեծագույն գաղափարը: