Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2014 թվականի ոչ աշխատանքային օրերի մասին որոշումը:

 

Որոշման նախագծի համաձայն` այս տարի քաղաքացիները կկարողանան իրենց հանգիստը կազմակերպել և տոները նշել 10 օր:

 

2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվեց 2013 թվականի դեկտեմբերի 28-ը' շաբաթ օր: Այսպիսով' դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ կլինեն ոչ աշխատանքային օրեր:

 

Որոշում կայացվեց 2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը' շաբաթ օրերը: