Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ուկրաինական կառավարության' ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրության նախապատրաստությունը կասեցնելու մասին որոշումից հետո մինչև 1.5 հազար մարդ է փողոց դուրս եկել ի նշան բողոքի: Քաղաքացիներին իրենց աջակցություն են եկել հայտնելու նաև որոշ քաղաքական գործիչներ, որոնց թվում' ընդդիմադիր Բատկիվշչինա կուսակցության առաջնորդ Արղսոնի Յացենյուկը, «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, Սվոբոդա կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոգը և այլք:

 

Մարդիկ իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնք քննադատում են իշխանությունների որոշումը:

 

Ցուցարարների մի մասը գիշերն անցկացրել է հրապարակում, իսկ մյուս մասը ցրվել է' այսօր կրկին հավաքվելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ուկրաինան, ազգային և տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Դրանից հետո ընդդիմությունը երկրի նախագահ Յանուկովիչին և վարչապետ Ազարովին մեղադրեց հայրենիքի դավաճանության մեջ: