Մեքսիկայի Ակոլման քաղաքի գազամուղում հրդեհ է բռնկվել, չորս մարդ վիրավորվել է:
Պետության վերահսկողության տակ գտնվող Պեմեքս ընկերությունից հայտնել են, որ հրդեհի մեղավորները վառելիքի գողությամբ զբաղվողներն են, որոնք ծակել են խողովակը, որպեսզի օգտվեն գազից:
Մինչեւ կրակի չեզոքացումը մերձակայքում ապրող բոլոր բնակիչները տարհանվել են: Բոլոր չորս վիրավորները տեղացիներ են, որոնց տները գազամուղին մոտ գտնվելու պատճառով մասամբ այրվել են: