ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է Սև ծովում տեղակայել երկու ռազմանավ' անվտանգության ոլորտում Ռուսաստանին աջակցելու նպատակով, որը կապված է Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Պենտագոնը երեկ հայտարարել է, որ եթե ռուսական իշխանությունները դիմեն իրենց, ապա ամերիկյան ռազմանավերը Սոչիի շրջանում կմոտենան ծովափին:

 

Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները երեկ ՌԴ-ին մեղադրել են Սոչիում սպառնալիքների մասին տեղեկատվությունը քողարկելու մեջ՝ նշելով, որ Սոչիի Օլիմպիական խաղերին պատրաստվում է այցելել մոտ 15.000 ամերիկացի, և իրենք պարտավոր են համոզվել, որ օլիմպիական խաղերը կանցնեն բարեհաջող ու անվտանգ: