Կիևի ցուցարարները գրավել են Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Շենքը գտնվում է Մայդանից 100 մ հեռավորության վրա: Մի շարք ուկրաինական քաղաքներում ցուցարարները գրավել են պետական շինություններ ու բարիկադներ կառուցել։ Հիմնականում «գրավված շինությունների» գործունեություններ են իրականացվել Լվովում, Ռովնոյում, Իվանովո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում:

 

Նշենք, որ գիշերը նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդների միջև բանակցություններ են տեղի ունեցել։