Tert.am Ս.թ. հունվարի 14-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշման բողոքարկումը մերժեց։ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկու ամսով երկարացվեց:

 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկվում է Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետի երկարացման որոշումը։

 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 20-ին՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։ Նա մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու մեջ: