Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահեռամովի' Ֆեյսբուքում կատարած գրառումը դժգոհություն է առաջացրել այն ուսանողների շրջանում, ովքեր կտրվել են քննություններից: Դժգոհ ուսանողները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցերի:

 

Haqqin. az լրատվական կայքը գրում է, որ այս տարվանից սկսած այն ուսանողներն, ովքեր քննություններից պարտքեր ունեն, պետք է լրացուցիչ վճարում կատարեն' դասախոսությունների կրկնակի դասընթաց անցնելու հնարավորություն ձեռք բերելու համար: Փաստորեն, դա նշանակում է, որ ուսանողներն այսուհետ չեն կարող անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքերը:

 

Բաքվի պետհամալսարանի ուսանողները Ֆեյսբուքում խմբեր են ստեղծել և կոչ են անում դուրս գալ համընդհանուր բողոքի ակցիայի, որը տեղի կունենա համալսարանում' փետրվարի 3-ին: