Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում փետրվարի 6-ին կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Նիստը, որի ընթացքում արդեն հնչելու էր մեղադրական ճառը, պետք է կայանար փետրվարի 5-ին, սակայն հետաձգվել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի առողջական վիճակի պատճառով: Մեղադրական ճառի ժամանակ դատախազ Արմեն Մարուքյանը միջնորդեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 188 հոդվածի 1-ին մասերով, և որպես վերջնական պատիժ նշանակել 15 տարի ազատազրկում:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 26-ին: