Մեքսիկայի ոստիկանությունը հաղորդել է երկրի խոշորագույն թմրակարտելներից մեկի պարագլուխ Տիրսո Մարտինես Սանչեսի ձերբակալման մասին, տեղեկացնում է BBC-ն:

 

Նա մեղադրվում է թմրանյութերի առեւտրով զբաղվելու եւ մի քանի հանցախմբերի թմրանյութեր մատակարարելու մեջ:

 

ԱՄՆ-ի իշխանությունները թմրաբարոնին բռնելու համար պարգեւ էին խոստացել 5 մլն դոլարի չափով:

 

Մոտավոր տվյալներով Մարտինես Սանչեսը 2000-ից մինչեւ 2003 թվականն ընկած ժամանակահատվածում շուրջ 76 տոննա կոլումբիական կոկաին է հասցրել ԱՄՆ: