Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների սպառնալիքները շանտաժ են ու երկակի ստանդարտների դրսեւորում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ընդդիմությունը չի կարողանում կամ չի ցանկանում սահմանազատվել ծայրահեղականներից: Ամբողջ մեղքը ԱՄՆ-ը դնում Է Ուկրաինայի իշխանությունների վրա. դա երկակի ստանդարտների դրսեւորում Է»,-ասել Է Լավրովը, նշելով նաեւ, որ ամերիկյան պատժամիջոցներն ըստ Էության խրախուսում են գրոհայիններին:

 

«ԵՄ-ն նույնպես փորձում Է քննարկել պատժամիջոցների սահմանումը, միաժամանակ Ուկրաինա են ժամանում անկոչ առաքելություններ»,-հավելել Է նա: «Այդօրինակ գործողությունները շանտաժ են հիշեցնում»,-ասել Է ՌԴ արտգործնախարարը:

 

Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել Է, որ Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները տեղին չեն եւ կարող են միայն Էլ ավելի սրել իրադրությունը: «Դրսից կպչուն կերպով միջնորդելու շարունակվող փորձերը, պատժամիջոցներով ու այլ եղանակներով իրադրության վրա ազդելու սպառնալիքները տեղին չեն եւ ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել, այլ կարող են միայն սաստկացնել դիմակայությունը»,-հայտարարել Է նա լրագրողներին:

 

Ավելի վաղ Մոսկվան պահանջել Է, որ Մայդանի առաջնորդները դադարեցնեն արյունահեղությունը եւ անհապաղ վերսկսեն երկխոսությունն օրինական իշխանության հետ՝ առանց սպառնալիքների եւ վերջնագրերի: ՌԴ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշված Է, որ Մոսկվայում «վրդովմունք Է հարուցում ընդդիմության առաջնորդների կողմից արմատականների գործողություններին արձագանքի բացակայությունը, առաջնորդներ, որոնք, քողարկվելով ժողովրդավարությանը եւ եվրոպական արժեքներին նվիրվածության՝ ամբոխավարական կարգախոսներով, թողտվությամբ «դարչնագույն» հեղա փոխության» են հրահրում:

 

Մոսկվայում չեն տեսնում նաեւ «եվրոպական քաղաքական գործիչների եւ կառույցների պարզորոշ արձագանքը, որոնք հրաժարվում են խոստովանել, որ Ուկրաինայում արմատական ուժերի գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկած Է ընդդիմության վրա»: