Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ խորհրդարանում տեղադրվող տեսախցիկներին:

 

«Մեր աշխատասենյակներում անընդհատ լարեր են տեղադրում, տեսախցիկներ են դրվում, արդեն որերորդ անգամ տոտալ վերահսկողության համակարգեր են դրվում միջանցքներում, բակում, ներսում: Տեսախցիկաֆիկացիա է անցկացվում ԱԺ-ում»,-ասաց Մանուկյանը:

 

Վերջինս ասաց, որ իրենց վերահսկելու կարիք չկա, քանի որ ինչ-որ ասում են փողոցներում, նույնն ասում են նաև դահլիճում:

 

«Սա երևի Ձեր թիմի վերահսկողության համար է, բայց մեծ գումարներ են, ինձ ժուչոկը տվեք, ես կասեմ՝ ուր եմ գնում», - ասաց ՀԱԿ պատգամավորը:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով' ասաց. «Ժուչոկը, գիտեք, որ թվականից է գալիս, ձեր ներդրածն է, բայց մենք դրանով չենք զբաղվում, դա անվտանգության խնդիրն է, եթե նախկինում՝ ձեր ժամանակներում լսել են Ձեզ, ես տեղյակ չեմ եղել»: