Ադրբեջանի կանանց օգնության «Մաքուր աշխարհ» հասարակական միության ղեկավար Մեհրիբան Զեյնալովան հայտարարել է, որ վերջին տասը տարվա ընթացքում Ադրբեջանում 200 հազար արտաամուսնական երեխաներ են ծնվել:
Ինչպես հաղորդում է interpress.az լրատվական կայքը, նրա խոսքով` երեխաների մեծ մասը ծնվել է շրջաններում' անչափահասների հետ ապօրինի ամուսնություններից:
Թեեւ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունները հետեւողական աշխատանքներ են տանում ամուսնությունները պաշտոնապես գրանցելու ուղղությամբ, սակայն բնակչության շրջանում դեռեւս շարունակվում է ամուսնությունը պաշտոնապես չգրանցելու ավանդույթը, քանի որ դրանց զգալի մասը կատարվում է անչափահասների հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանում տարեկան միջին հաշվով ամուսնացնում են հազարից ավելի մինչեւ 17 տարեկան աղջիկների: