Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը երկրի ուժային կառույցներին հանձնարարել է «պաշտպանել Ղրիմի քաղաքացիներին և պատժել հանցագործներին», որոնք գրավել են Ղրիմի խորհրդարանի շենքը: Այդ մասին նա հայտարարել է Ռադայի նիստում»:

 

«Ես հանձնարարություն եմ տվել ուժային կառույցներին՝ պաշտպանել քաղաքացիներին, պատժել հանցագործներին և ապաշրջափակել շենքը»,-հայտարարել է Տուրչինովը:

 

Նա դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստությունը: «Շենքերը գրավելու բոլոր փորձերը կգնահատվեն որպես հանցագործություն ուկրաինական պետության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը: